CNN
ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 20-ՐԴ ԴԱՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ «SCREAM BLOODY MURDER» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

 

Դեկտեմբերի 9-ին CNN հեռուստաալիքով տեղի կունենա «Scream Bloody Murder» («Ճչացող արյունալի սպանություն») երկուժամանոց փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որի հիմնված է CNN-ի թղթակից Քրիստիան Ամանպուրի սյուժետների վրա եւ պատմում է մարդկության դեմ պարբերական ահաբեկչության եւ հանցագործությունների մասին: Ֆիլմում ներկայացված են Ամանպուրի սյուժետները Հայոց ցեղասպանության, Խոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ինչպես նաեւ մարդկության դեմ այլ հանցագործությունների մասին: «Scream Bloody Murder» ֆիլմը միջազգային հանրությանը կոչ է անում դադարեցնել այդ հանցագործությունները: Ֆիլմի շնորհանդեսը համընկնում է ցեղասպանությունների կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման 60-րդ տարեդարձի հետ, հաղորդում է CNN-ը, հաղորդում է multichannel.com-ը:

 

 

   

 


St. Mary Armenian Apostolic Church  | All Rights Reserved 2005=2008  |  Policy  |


Web Design / Development / Graphics / Logo / Hosting & Consultation By Graphecom